ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետևյալ պարզաբանումը.Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ: Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար: Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Մամուլի բաժին | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
| 1764 reads | 19.09.2015
| |

Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետևյալ պարզաբանումը.

