ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ
![]() Ինչպես նշեց հայերենի ուսուցչուհի Մերի Կնյազյանը. «ՊՕԼՀ-ն Չինաստանի լեզվաբական լավագույն բուհերից է, և հայերենի դասավանդումը կարևոր է այստեղ: Հայերենն ուսուցանում են համալսրանի 2-րդ և 3-րդ կուրսի 11 ուսանողներ՝ որպես երրորդ օտար լեզու: Լեզուն կամընտրական է, ոգևորիչ է այն փաստը, որ ուսանողներն այն ընտրել են ըստ ցանկության: Ի զարմանս ինձ, լեզուն այնքան էլ դժվար չի տրվում չինացիներին: Նրանք հայերենի բարդ հնչյունները, ինչպես օրինակ՝ ձ, ծ, ց-ն, արտասանում են զարմանալիորեն սահուն: Լեզվի հետ միասին անցկացնում եմ նաև մշակութային դասեր, ինչն ավելի է մեծացնում լեզվի հանդեպ հետաքրքրությունը: Դիտում ենք Հայաստանի մասին ֆիլմեր, լսում՝ հայկական երաժշտություն»: Չինաստանում Հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է լցվում, երբ տեսնում է երիտասարդ չինացիների, ովքեր մեծ հաճույքով սովորում են հայերենը, ուսումնասիրում՝ Հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես Չինաստանի հայերն են ուսումնասիրում չինարենն ու չինական մշակույթը: ![]() Թայյուանցի 21-ամյա Շի Սինգյուն նշեց, որ ընտրել է հայերենը, քանի որ այն ամբողջովին տարբեր է իր իմացած մյուս լեզուներից: Նա նշեց, որ Չինաստանում շատ քչերը կարող են խոսել այս լեզվով, և ՊՕԼՀ-ի դասընթացը լավ հնարավորություն է սովորել հայերեն: Նա ավելացրեց, որ իր մասնագիտությունն արտաքին առևտուրն է, և հայերենի իմացությունը հնարավորություն կընձեռի զարգացնել տնտեսական կապերը Հայաստանի և Չինաստանի միջև: Չինաստանում Հայկական համայնքը շարունակում է հանրային դիվանագիտության շնորհիվ խորացնել հայ-չինական բարեկամական կապերը: www.chinahay.com | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
5142 reads | 17.09.2015
| |