V. ԵԹԵ ԳԵՂԵՑԻԿ ՉԵՍ, ԴԱՐՁԻՐ ՀՄԱՅԻՉ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Մարդուն, հատկապես կնոջը, մշտապես տանջում է մի հարց. ‹‹Եթե բնությունն ինձ չի պարգևել գեղեցիկ արտաքին, կարո՞ղ եմ արդյոք դառնալ հմայիչ››: Պատասխանը միանշանակ է. ‹‹Կարո՛ղ ես››: Ավելին: Եթե կա գեղեցիկ ծնվելու մեկ հնարավորություն` շանս, ապա գոյություն ունի հմայիչ դառնալու հազար հնարավորություն:
Հմայքին տիրապետելն արվեստ է, որն ունի երկու միջոց` ներքին և արտաքին: Ներքին: Հմայիչ դառնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձր մակարդակի կրթություն, անթերի դաստիարակություն, ինտելեկտ ու էրուդիցիա, շրջապատի նկատմամբ ձգողականության, համակրանքի և ջերմություն ճառագելու ունակություն: Ագրեսիվության և բացասական էներգիայի իսպառ բացակայություն: Հումորի զգացողություն: ![]() Գրինը խորհուրդ է տալիս զգուշանալ խոսքով ու գործով շատ աչքի ընկնելուց, քանի որ այն կարող է առաջացնել կասկածանք ու նախանձ: Լինել չափավոր գովեստի մեջ, հատկապես քեզնից բարձր կարգավիճակ ունեցողի նկատմամբ: Տարբեր մարդկանց հետ խոսել տարբեր կերպ և տարբեր լեզվով. բոլորին միատեսակ և հավասար մոտենալը ճակատագրական սխալ է: Քեզնից ցածր կանգնածները դա կգնահատեն որպես ներողամտություն, իսկ բարձր կանգնածները կվիրավորվեն, չնայած կարող են ցույց չտալ: Երբեք տեղ չհասցնել վատ լուրը (թագավորները գուժկաներին գլխատում էին): Խուսափել ղեկավարության հետ մտերմություն ցուցաբերելուց: Ղեկավարությանն ուղղակի չքննադատել, իսկ անհրաժեշտության դեպքում դա անել քաղաքավարի ու խուսափողական տոնով: Չհայցել շնորհ վերադասից. ոչ մի բան նրան այնքան չի նյարդայնացում, որքան մերժելը, երբ նա չի կարող կատարել իրեն ուղղված խնդրանքը: Երբեք չծաղրել դիմացինի արտաքին տեսքն ու ճաշակը, որոնք մարդու ամենազգայուն կետերն են: Իրեն դիտել կողքից. դա կօգնի խուսափել շատ վրիպումներից ու սխալներից: Տիրապետել զգացմունքներին, ինչպես հմուտ դերասաններն են անում.: Թաքցնել զայրույթը, հիասթափությունն ու ուրախությունը, կարողանալ կառավարել դիմախաղը: Լինել հաճույքի աղբյուր. մարդկային էության տրամաբանությունը թելադրում է խուսափել տհաճությունից, մինչդեռ հմայքը և ուրախության վայելքը ձգում են մեզ, ինչպես կրակը` թիթեռին: Ամենքը չէ, որ կարող են խաղալ ֆավորիտի դեր, բոլորը չէ, որ օժտված են հմայքով և սուր մտքով, սակայն մեզնից յուրաքանչյուրն անհրաժեշտության դեպքում կարող է քողարկել վատ հատկանիշները: Այսպիսի գործնական խորհուրդներ է տալիս անվանի հոգեբանը, որոնք կօգնեն մեզ հմայիչ դառնալու գործում: Արտաքին: Խորհրդային իրականությունը լրիվ անտեսում էր հաղորդակցության մեջ արտաքին գործոնը: Երկրորդական պլան էր մղված հագնվելու արվեստը: Միատեսակ հագուստ, տղամարդուց` բեզինի և ծխախոտի հոտ, լավագույն դեպքում` ‹‹Շիպր›› օդեկոլոն, կանանց համար ‹‹Կրասնայա Մոսկվա›› կամ ‹‹Կրասնիյ մակ››: Սրանք համարվում էին սոցիալիստական կացութաձևի ընդունված նորմեր: Մինչդեռ ճաշակով ու ճիշտ հագնվելն արվեստ է, գիտություն: Հմայքը պայմանավորված է նաև մարդուց բուրող հոտի հետ. մասնագետների կարծիքով հոտն ունի ‹‹համ, գույն և տեսք››: Մարդուն հմայիչ է դարձնում մարմնի պլաստիկան, թավշյա ձայնը, գրավիչ դիմախաղը և ոչ վերբալ հաղորդակցության (մարմնի լեզու) ճիշտ օգտագործումը: Առաջնային նշանակություն ունի ժպիտը: Անկեղծ, զինաթափող, լուսաշող ժպիտը: Այն երբեք չպետք է խնայել և հիշել, որ ժպիտը տեսանելի է անգամ հեռախոսափողից: Ուրեմն, եթե բնությունը զրկել է մարդուն հմայքից, այն պետք է նվաճել: Ամեն ոք կարող է հասնել դրան նպատակասլաց և համառ աշխատանքով: Վերընթերցեք Բեռնարդ Շոուի ‹‹Իմ չքնաղ լեդի›› անմահ պիեսը և հիշեք, թե ինչպես հասարակ ծաղկավաճառը դառնում է առաջին կարգի լեդի: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
9881 reads | 11.06.2014
| |