ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. ՆԱԽԱՆՁԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Նախանձին հաճախ են անդրադարձել անտիկ աշխարհի լեգենդներում ու առասպելներում: Հիշենք Զևսի թոռ Պելևսի և հավերժահարս Թեիդսի նշանավոր հարսանիքը, որին ներկա էր աստվածների և աստվածուհիների ողջ կորպուսը, բացի ծիածանի աստվածուհի Իրիսից: Հաշվի առնելով այս աստվածուհու կռվազան բնավորությունը` հանդեսի կազմակերպիչները նպատակահարմար չգտան նրան հրավիրել: Եթե իմանային, թե ինչ է սպասում ողջ աշխարհին, նրանք, իհարկե, նման անխոհեմություն չէին անի: ![]() Նախանձից խեղդվող Իրիսը հարսանիքի ամենաթունդ պահին մի ոսկե խնձոր է գցում հարսանքավորների մեջ` վրան գրած` ‹‹Ամենագեղեցիկին››: Թե ինչ կատարվեց հետո, դժվար թե կարողանան նկարագրել անգամ Հելադայի գրչի վարպետները: Օլիմպոսի երեք առաջատար աստվածուհի-գեղեցկուհիներ` Զևսի կին Հերան, իմաստության աստվածուհի Պալլասը, սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն` նախանձից կուրացած սկսեցին ծեծկռտվել, իրար մազ փետել ու երեսները ճանկռտել` այդ տիտղոսին արժանանալու համար: Ընթերցողի ժամանակը խնայելու համար միայն ասեմ, որ նախանձի և խանդի հողի վրա ծագած` աստվածներին ոչ վայել այս միջադեպը հանգեցրեց Տրոյական պատերազմին` Հին աշխարհի ամենամեծ արյունահեղությանը, որը տևեց տասը տարի: Հապա Հերմե՞սը: Ողջ աշխարհին հայտնի որպես ամենախորամանկ, ստախոս, ճարպիկ և լովելաս աստվածը, որի իրավասությունը տարածվում էր զբոսաշրջության, առևտրի, հասարակության հետ կապերի և ուրիշ շատ բնագավառների վրա: Նա չափի, թվերի ու այբուբենի հեղինակն էր և, ամենակարևորը, դիվանագետների նախահայրը: Հերմեսը, իր բոլոր հատկանիշներից բացի, նաև նախանձ էր: Նա դեռ օրորոցի երեխա` գողանում է եղբոր` Ապոլլոնի հիսուն կովը, հետո` ոսկե նետն ու աղեղը, Զևսի գավազանը, ծովերի աստված Պոսեյդոնի եռաժանին, Աֆրոդիտեի գոտին: Իսկ Պրոմեթևսը շարժեց աստվածների նախանձը, երբ հողից մարդ սարքեց, և այլն, և այլն: ![]() Պատմության նոր շրջանում ամենևին չփոխվեց նախանձի էությունը. այն մնաց որպես մարդու կեցության հիմնական խնդիրներից մեկը և շարունակեց թունավորել նրա միտքն ու տանջել հոգին: Միջնադարի հանճարեղ նկարիչները պատկերել են, թե ինչպես է նախանձը չարչարում մարդկանց` նրանց երևալով օձերի, ծովային հրեշների, արյունարբու գազանների և այլանդակ կախարդների տեսքով: Պետրարկա, Շեքսպիր, Մոլիեր, Սվիֆտ, Բալզակ, Լև Տոլստոյ, Թումանյան. գրչի այս հսկաների ցուցակը կարելի է շարունակել: Նրանք հանճարեղորեն բացել են մարդու հոգու ամենախորը ծալքերը` վեր հանելով թաքնված նախանձը, որը թույն է, մեծագույն չարիք և՛ նախանձվողի, և,՛ առաջին հերթին, նախանձողի համար: ![]() Սակայն այս թեմայի գլուխգործոցը մնում է Պուշկինի ‹‹Մոցարտը և Սալիերին›› ողբերգությունը, որը, հենց հեղինակի կարծիքով, ստեղծագործողներին բաժանում է մոցարտների և սալիերիների: Այստեղ հստակ սահման է գծվում հանճարների ու նախանձի տենդով բռնված մոլագարների միջև: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
6171 reads | 25.02.2014
| |