ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
04.07.2013 \ 01:02 Reads: 3042
Միջազգային պայմանագրի կնքման հաջորդ փուլը դրա տեքստի ընդունումն է։ Թեև Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայում օգտագործվում են ինչպես «տեքստի ընդունում» (9-րդ հոդված), այնպես էլ «տեքստի բնագիր լինելու հաստատում» (10-րդ հոդված) հասկացությունները, այնուհանդերձ, գրականության մեջ, որպես կանոն, կիրառվում է «միջազգային պայմանագրի տեքստի ընդունում» ձևակերպումը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՏԵՔՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
27.06.2013 \ 01:03 Reads: 2448
Միջազգային պայմանագիր կնքելու գործընթացի այս փուլում պետությունները միմյանց են ներկայացնում իրենց մտադրությունները պայմանագրի առարկայի շուրջ, քննարկում փոխադարձ առաջարկությունները, համաձայնեցնում կողմերի դիրքորոշումը ամբողջությամբ վերցրած պայմանագրի կամ դրա մասերի վերաբերյալ, կատարում են զիջումներ և փոխզիջումներ։ Ըստ էության, միջազգային պայմանագրի տեքստի նախապատրաստման փուլը պետությունների կամքի դրսևորման և դրա համաձայնեցման փուլն է։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
21.06.2013 \ 01:03 Reads: 2972
Միջազգային պայմանագիրը կնքվում է պետության ներկայացուցչի կողմից։ Որպես պետության ներկայացուցիչ կարող են հանդես գալ ինչպես պետության ղեկավարը, կառավարության ղեկավարը և այն պաշտոնատար անձինք, ովքեր իրավունք ունեն միջազգային պայմանագիր կնքել իրենց պարտականությունների ուժով (ex officio), այնպես էլ նրանք, ովքեր, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան իրավասու անձանցից ստացել են միջազգային պայմանագիր կնքելու հատուկ լիազորություն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
15.06.2013 \ 01:04 Reads: 3534
Պետությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքը նրանց էությունից բխող և գոյության փաստով պայմանավորված իրավունք է, որը հանդես է գալիս որպես յուրաքանչյուր պետության ինքնիշխանության դրսևորման բնական և անօտարելի հատկանիշ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ
07.06.2013 \ 01:04 Reads: 2013
Բանավոր կամ, ինչպես հաճախ անվանվում է, ջենտլմենական պայմանագիր միջազգային հարաբերություններում սովորաբար կնքվում է շատ հազվադեպ։ Ջենտլմենական պայմանագրի կնքման օրինակ կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ ընտրելիս աշխարհագրական արդարացիության սկզբունքով ղեկավարվելու մասին 1946թ. ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը, Միջերկրական ծովի կարգավիճակի մասին 1937թ. անգլո-իտալական համաձայնությունը և այլն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
21.05.2013 \ 01:04 Reads: 2910
Այդ դրույթն ուղղակի նշված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածում, որտեղ տրված սահմանումից բխում է, որ պայմանագրի կառուցվածքային առանձնահատկությունն իրավաբանական ուժի տեսակետից որևէ նշանակություն ունենալ չի կարող:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
01.05.2013 \ 01:14 Reads: 2297
Պետությունների միջև գրավոր տեսքով կնքվող համաձայնությունները կրում են տարբեր անվանումներ։ Միջազգային իրավունքի գիտության մեջ միջազգային պայմանագրերի անվանման վերաբերյալ չկա համընդհանուր ճանաչում ստացած գիտական որևէ մոտեցում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
22.04.2013 \ 01:13 Reads: 2728
Չնայած միջազգային իրավունքում միջազգային պայմանագրերի դասակարգման վերաբերյալ չկա համընդհանուր ճանաչման արժանացած մոտեցում, այդուհանդերձ, գրականության մեջ դրանք, որպես կանոն, դասակարգվում են ըստ մասնակիցների շրջանակի, ըստ պայմանագրին միանալու առանձնահատկության և ըստ կարգավորման առարկայի։ Ըստ մասնակիցների շրջանակի կամ, ավելի ճիշտ, ըստ մասնակիցների թվի միջազգային պայմանագրերը դասակարգվում են երկկողմի և բազմակողմի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ
12.04.2013 \ 01:13 Reads: 2294
Պետության համար իրավաբանական պարտադիր ուժ ունեն այն միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը միայն, որոնց վերաբերյալ կա նրա կողմից հստակորեն արտահայտված համաձայնություն:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ
25.03.2013 \ 01:14 Reads: 3904
Միջազգային պայմանագիր կնքելու հարցում պետության մարմինների իրավասության բնույթն ու բովանդակությունը յուրաքանչյուր պետության ներքին գործն են և կարգավորվում են նրա ներպետական օրենսդրությամբ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
19.03.2013 \ 01:15 Reads: 2864
Միջազգային հարաբերությունների պրակտիկան վկայում է, որ պետությունները կարող են ոչ միայն ռազմական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական կամ այլ բնույթի պարտավորություններ ստանձնել, այլև միջազգային պայմանագրով հրաժարվել իրենց տարածքի մի մասից, իսկ երբեմն, դաշնային հարաբերությունների մեջ մտնելով, նույնիսկ զիջել իրենց ինքնիշխանության բովանդակությունը կազմող առանձին իրավունքներ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
13.03.2013 \ 01:16 Reads: 5117
Պայմանագրերով կարող է կարգավորվել պետությունների և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների իրավահարաբերությունների ոլորտի ցանկացած հարց։ Միաժամանակ, ժամանակակից միջազգային իրավունքը նախատեսում է, որ պայմանագրային հարաբերությունների օբյեկտ կարող են դառնալ միայն այն հարցերը, որոնք օրինական են և կատարման տեսակետից հնարավոր։ Պայմանագրի օբյեկտ չեն կարող լինել միջազգային իրավունքի jus cogens նորմերով արգելվող գործողությունների շուրջ ծավալվող հարաբերությունները։
« 1 2
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com