ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ (ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Այն, ինչ և´ առօրյա խոսքում, և´ էթնոհոգեբանության բնագավառում ազգային կամ «էթնիկական ինքնություն» են անվանում, բարդ մշակութա-հոգեբանական համակարգ է, որը պետք է ուսումնասիրել ինչպես ընդհանրական ձևով, այնպես էլ յուրաքանչյուր կոնկրետ էթնոս և նրա անդամներին բնութագրելիս:
11.04.2013 \ 00:48
Reads: 9405

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՎ
Ազգը ժամանակակից էթնոլոգիայի և էթնոհոգեբանության բնագավառներում դիտվում է որպես էթնոսի բարձր զարգացած տեսակ, էթնոգենեզի և էթնիկական պատմության բարձրագույն արդյունք։ Խոսելով ազգային ինքնության մասին, պետք է նկատի ունենալ, որ մենք իրավունք ունենք առաջ քաշելու ավելի լայն խնդիր, այն է` էթնիկական ինքնության խնդիրը, քանի որ յուրաքանչյուր էթնոս ունի իր հոգեկերտվածքն ու յուրահատկությունները։ Տոհմը, ցեղը, ցեղային միությունը, ժողովուրդը և ազգը, որպես մարդկային հանրույթներ, ունեն իրենց ինքնությունը։ Այնուամենայնիվ, սույն հոդվածը նվիրված է գլխավորեպես հենց ազգի հոգեկան կերտվածքի և ինքնության խնդրին։
05.04.2013 \ 00:48
Reads: 8110
